Our Services
Professional eyewear services at all 6 Lumiere locations
Ակնաբանական ծառայություն
Lumiere Optics խանութ-սրահների ցանցում կատարվում են վիզիոմետրիա, ավտոռեֆկերատոմետրիա, աչքի առաջնային հատվածի, միջավայրերի, ակնահատակի (բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա) հետազոտություններ, ներակնային ճնշման չափում։
Ակնոցի պատրաստում
Lumiere Optics մասնագիտացված լաբորատորիայում կատարվում է օպտիկական ակնոցների ճշգրիտ և երաշխավորված պատրաստում՝ յուրաքանչյուր հաճախորդի դեղատոմսին համապատասխան։ Պատրաստումից հետո ակնոցի ճշգրտությունը ստուգվում է հատուկ սարքերի միջոցով։
Առցանց խորհրդատվություն
Զանգահարե՛ք +374 94 085115 հեռախոսահամարով, և մեր սպասարկող մասնագետները սիրով կտրամադրեն Ձեզ անհրաժեշտ խորհրդատվությունը և կպատասխանեն բոլոր հարցերին:
Առաքման ծառայություններ
Առաքումը Երևան քաղաքում կատարվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին։ Մինչև 7000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը 500 դրամ է, իսկ 7000 դրամ և ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։ Մարզերում առաքումը կատարվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում Հայ Փոստի միջոցով, արժեքը՝ 500 դրամ: Առաքումները կատարվում են երկուշաբթիից ուրբաթ օրերին։
Ապառիկ վաճառք
Մեզ մոտ գործում է ապառիկ վաճառք սկսած 50 000 ՀՀ դրամից 36 ամիս ժամկետով։ Մարումներն իրականացվում են հավասարաչափ մարումների համակարգով։ Ապառիկը ձևակերպելիս՝ մոտեցրեք նաև Ձեր անձնագիրը (կամ ID քարտը) և սոցիալական քարտը:
Հետվաճառքային սպասարկում
Հետգնումային սպասարկմամբ մենք տրամադրում ենք կրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ակնոցների տեխնիկական խնդիրների սպասարկման ծառայություն հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում։