
Ray-Ban | RB 3025 003/59
Color
Արծաթագույն
Lens · Bridge · Temple (mm)
58mm
Lens width
14mm
Bridge
135mm
Temple
Product Details↓
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ RB 3025 003/59 մոդելը ունի aviator շրջանակի ձև` կրկնակի կամրջակով, արցունքաձև ոսպնյակներով։ Այն ունի արծաթագույն, բարակ մետաղե շրջանակ, իսկ պոչիկների ծայրերը սև են։ Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն հայելային էֆեկտ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
- SKU
- 00-00030356
- Model
- RB 3025 003/59
- Frame Color
- Արծաթագույն
- Material
- Մետաղ, Պլաստիկ
- Gender
- men