
Ermenegildo Zegna | EZ 0133 52N
Color
Շագանակագույն և սև
Lens · Bridge · Temple (mm)
57mm
Lens width
16mm
Bridge
140mm
Temple
Product Details↓
Իտալական Ermenegildo Zegna բրենդը տղամարդկանց շքեղ նորաձևության առաջատար ապրանքանիշներից մեկն է։ Ակնոցների հավաքածուները կրում են Zegna-ի երեք գաղափարները՝ որակ, նորարարություն և ավանդույթ՝ համատեղելով ապրանքանիշի դասական ժառանգությունը և ժամանակակից ոճերը։ Ermenegildo Zegna ապրանքանիշի EZ 0133 52N արևային ակնոցը պատրաստված է ացետատից՝ թեթև և հիպոալերգիկ պլաստիկից, և ունի navigator (քառակուսի ձևից դեպի ուղղանկյունաձև) շրջանակի ձև՝ կրկնակի կամրջակով։ Ակնոցի ոսպնյակները հանդես են գալիս կանաչ երանգով և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Փայլուն շագանակագույն ու սև երանգների և պոչիկների վրա նշված ապրանքանիշի անվանման համադրությունը ավելի է ընդգծում տղամարդկային անհատականությունը, հաղորդում գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
- SKU
- 00-00041769
- Model
- EZ 0133 52N
- Frame Color
- Շագանակագույն և սև
- Material
- Ացետատ
- Gender
- men