
Enni Marco | IV 06-102 13P
Currently out of stock
Color
Մանուշակագույն
Lens · Bridge · Temple (mm)
54mm
Lens width
17mm
Bridge
145mm
Temple
Product Details↓
Վենետո նահանգում՝ իտալական օպտիկական արդյունաբերության հայրենիքում, եվրոպական առաջատար ստուդիաներից մեկի՝ EMstudio-ի դիզայներներն արդեն ավելի քան 20 տարի է, ինչ ստեղծում են ENNI MARCO ապրանքանիշի ակնոցների հավաքածուներ, որոնց բնորոշ են դիզայներական հետաքրքիր լուծումները՝ ի լրումն հարմարավետության, շրջանակների բարձր որակի և թեթևության։ ENNI MARCO ապրանքանիշի IV 06-102 13P մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը աչքի է ընկնում իր՝ փայլուն, թափանցիկ, մանուշակագույն երանգ ունեցող շրջանակով, ոսկեգույն պոչիկներով և cat-eye շրջանակի ձևով։ Օպտիկական շրջանակը պատրաստված է ամուր ու դիմացկուն պլաստիկից և մետաղից, իսկ պոչիկների վրա նշված ENNI MARCO ապրանքանիշի անվանումը և ոսկեգույն լոգոն հաղորդում են լրացուցիչ գրավչություն և շքեղություն: Բարակ, մետաղե պոչիկների պլաստիկե ծայրերի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
- SKU
- 00-0032155
- Model
- IV 06-102 13P
- Frame Color
- Մանուշակագույն
- Material
- Մետաղ, Պլաստիկ
- Gender
- women